«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Ոնեցա՞նք առողջ տնտեսություն և ազգային կամք, կունենանք հզոր, ցանկացած այլ հիմնախնդիր լուծելու ունակ Երկիր

Ոնեցա՞նք առողջ տնտեսություն և ազգային կամք, կունենանք հզոր, ցանկացած այլ հիմնախնդիր լուծելու ունակ Երկիր
29.08.2025 | 15:02

Որևէ ողջամիտ հիմք չկա «ՄԵՐՁԵՎՈՎ» շարժման պատճառը, անգամ Հայ Եկեղեցուն աջակցելու հրապարակավ արտահայտած խոսքը՝ իբր ՀԷՑ-ի նկատմամբ նախաձեռնված օրենսդրական քայլերի պատասխան դիտարկելու համար: Հիշեցնեմ՝ բարերար Սամվել Կարապետյանը դեռևս ապրիլի 12-ին, այսինքն՝ հիշյալ օրենսդրական նախաձեռնությունից շատ առաջ, Մոսկվայում Հայ գործարարների ասոցիացիայի կազմակերպած բիզնես ֆորումին հստակ հնչեցրել էր Երկրի տնտեսական քաղաքականությունը անհեռանկար կողմնորոշումներով փոխկապակցելու առնչությամբ համալիր թեզեր: Հավանաբար, այդ ելույթը չունեցավ համարժեք հնչեղություն, սակայն այն առավել ծանրակշիռ էր, համակարգային ու խորքային, քան դրան սոսկ հաջորդող մյուս ելույթները և իրադարձությունները:

Որպես «ՄԵՐՁԵՎՈՎ» շարժման մեկնարկի հենք, կարծում եմ, ընտրվեց չափազանց պատասխանատու, ստեղծված վիճակում անչափ խոցելի, բայց և Երկրի ողնաշարը շտկելու տեսանկյունից խիստ առաջնահերթ ոլորտ՝ տնտեսությունը: Ունեցա՞նք առողջ տնտեսություն և ազգային կամք, կունենանք հզոր, ցանկացած այլ հիմնախնդիր լուծելու ունակ Երկիր: Այս ոլորտը, որպես կանոն, քաղաքական գործիչների նախընտրած թեման չէ, քանի որ տնտեսությունը առարկայական է, հստակ չափելի, ուստի պարզապես հնարավոր չէ հանրությանը կերակրել ճառերով, առնվազն հնարավոր է էական ձախողումներն արդարացնող բազում պատճառներ բերել, բայց դա էլ սահման ունի:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 4307

Մեկնաբանություններ